Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում Դավիթ Սանասարյանն ասել է․
«Բնականաբար իմ համար վրդովվեցնող էր, որ ավելի քան 11 տարի ես կռիվ տամ հանցագործությունների դեմ, հանցավոր իշխանության դեմ և այդ հանցավոր իշխանության սիմվոլները՝ Սերժ Սարգսյանից սկսած այսօր թրև գան, բայց մարդ, ով իր ողջ գիտակցական կյանքում կռիվ է տվել այդ մարդկանց դեմ, այսօր այդ մարդու վերաբերյալ գործը դատախազության կողմից, ես կասեմ հանցակցությամբ, ուղարկվեց դատարան: Մի կողմից էլ ես ինքս ուրախացա, որովհետև ասելու էին, որ կոծկեցին կոռուպցիոների գործը: Հիմա բոլորի համար պարզ դատական պրոցես կլինի, մենք այսօր, վաղը, մյուս օրը բոլոր հնարավոր առիթներով կներկայացնենք:
Եվ հույս ունեմ, որ քննչական կոմիտեում քննվող հեմոդիալիզի պարագաների վերաբերյալ Վերահսկողական ծառայության կողմից տրված տեղեկանքի արդյունքում իրավաբանական գործը կհասնի տրամաբանական ընթացքին: Ու բոլորը կհասկանան, թե ինչ էր ուզում Վերահսկողական ծառայությունը իր ղեկավարի հետ միասին և ուր տարան այս գործը, որ ընդհանրապես գործ չուներ բուն թեմայի հետ»:
