Սպորտ
14:00 07/05/2020

Իմ ժամանակը Լոնդոնում ավարտվել է. Մխիթարյանը ցանկանում է մնալ Հռոմում

Հայաստանի հավաքականի ավագ և առաջատար Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան սկսել է աշխատել ֆուտբոլիստին Հռոմում պահելու ուղղությամբ, քանի որ Մխիթարյանը ցանկություն է հայտնել մնալ Հռոմում:

«Ռոման» այժմ 2 նպատակ ունի. պահպանել Քրիս Սմոլինգին և Հենրիխ Մխիթարյանին, ով արդեն ակումբին տեղեկացրել է, որ ցանկանում է մնալ Հռոմում:

Ֆոնսեկայի համար Մխիթարյանը կարևոր ֆիգուր է համարվում, այդ պատճառով մարզիչն ամեն ինչ անում է հայ կիսպաշտպանին պահելու համար:

«Նա մեծագույն մարդ է, նա աներևակայելի է: Ցանկանում եմ, որ նա մնա մեզ հետ»,-ասել է Ֆոնսեկան, իսկ խոսքերը մեծ ազդեցություն են թողել Մխիթարյանի վերջնական որոշման վրա:

Մխիթարյանը իր հերթին դիմել է «Արսենալին» և նշել, որ իր ժամանակը Լոնդոնում ավարտվել է, և կարծում է, որ կկարողանան պայմանավորվել «Ռոմայի» հետ իր տրանսֆերի շուրջ:

Հայտնենք, որ «Արսենալը» ֆինանսական ճգնաժամի մեջ է և նախընտրում  է վաճառել Մխիթարյանի տրանսֆերը:

Այս մասին հայտնում է Corriere dello sport-ը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ