Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է մարզական տնօրեն Չիկի Բեգիրիստայնի հեռանալու մասին, ով մրցաշրջանի ավարտից հետո պետք է հեռանա ակումբից։
«Իմ մի մասը հեռանում է ակումբից: Մեկնում է ընկերը, Բարսելոնայի պատմության լավագույն թիմերից մեկի ճարտարապետը… Նրա հեռանալու մասին ես վաղուց գիտեմ և շատ շնորհակալ եմ նրա աշխատանքի համար։
Ես կկարոտեմ նրան իր վստահության, այն հավասարակշռության համար, որը նա տվել է ինձ։ Երբ ամեն ինչ լավ չէր ընթանում, և ես ուզում էի թողնել ամեն ինչ, նա միշտ ինփ հետ էր:
Ակումբը շատ լավ է կառուցված, հիմա պետք է առաջ շարժվել»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Marca-ն։