fbpx
Տնտեսություն

Իմ քայլի պատգամավորները ՊԵԿ նախագահի հետ քննարկել են ՀԴՄ-ների հարցը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցը և Անուշ Բեղլոյանը ապրիլի 26-ին առավոտյան հանդիպել են ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ։

Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀԴՄ սարքերին առնչվող քաղաքացիների անհանգստությունները: Մասնավորապես, պետության կողմից մինչև նոր ՀԴՄ սարքերի ձեռքբերումը անհրաժեշտություն կա միջանկյալ լուծումներ նախատեսել տնտեսվարող սուբյեկտների համար:

ՊԵԿ նախագահը նշել է, որ իրենք նույնպես մտածել են այդ ուղղությամբ, և այս ահազանգերը լրացուցիչ առիթ են, որպեսզի արագացնեն գործընթացը: Առաջիկայում ՊԵԿ-ը հանդես կգա հայտարարությամբ, թե այդ առնչությամբ ինչ միջանկյալ լուծում է առաջարկվում քաղաքացիներին:

«Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ այժմ աշխատում եմ անկանխիկ դրամաշրջանառությունը խրախուսող փաթեթի շուրջ և պատրաստվում եմ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ: Այն հնարավորություն կտա պայքարել ստվերային շրջանառության դեմ: Այս հարցը նույնպես քննարկեցինք պարոն Անանյանի հետ», – ասել է Մակունցը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ