Խորհրդարան
19:00 06/03/2020

«Իմ քայլի» պատգամավորը՝ «Վստրեչի Ապեր»-ից տարիներ առաջ օգնություն խնդրելու մասին

Իմ անազատության մեջ գտնվելու ժամկետը եղել է ընդամենը 72 ժամ, այդ ժամանակ իմ ընտանիքը որևէ աջակցության կարիք չի ունեցել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ անդրադառնալով Արամ Վարդանյանի՝ «Վստերիչի Ապեր»-ի հայտարարությանն առ այն, թե ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանը և Հայկ Գևորգյանը անազատության մեջ են եղել, օգնել է նրանց և նրանց ընտանիքներին:

«Ես ոչ մեկից երբեք օգնություն չեմ խնդրել, աջակցություն չեմ խնդրել, ինձ աջակցել են իմ պաշտպանները: Բացարձակապես այլ օգնություն չեմ փորձել ստանալ, օգնության կարիք պիտի ունենային նրանք, ովքեր էդ գործը սարքել էին, անհաջող փնթի ձևով գործ էր սարքվել, որ իբր թե ես վրաերթ էի արել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Վարդանյանին պատկանող տարածքում իրավապահների գործողությունների համաչափության խնդրին, Հայկ Գևորգյանն ասաց, որ դրա մասին պիտի հարցնել մասնագետներին, ինքը չի կարող գնահատական տալ:

Առավել մանրամասն՝ Tert.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ