ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Արարատ Միրզոյանի թեկնածությունը:
Միրզոյանին ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Արարատ Միրզոյանն ավելի քան 15 տարի ակտիվ ներգրավված է եղել Հայաստանի հասարակական և քաղաքական կյանքում: 2017թ.-ի ապրիլին ընտրվել է ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր, եղել է «Ելք» խմբակցության անդամ: 2018թ. մայիսից զբաղեցրել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնը»,- ասաց նա:
Նշենք, որ ԱԺ նախագահի պաշտոնում թեկնածու կարող է առաջադրել խորհրդարան անցած ցանկացած քաղաքական ուժ: ԱԺ նախագահն ընտրվում է պատգամավորների փակ գաղտնի քվեարկությամբ` ձայների պարզ մեծամասնությամբ:
ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն թեկնածու չեն առաջադրել: