fbpx
Խորհրդարան

«Իմ քայլը» Ալեն Սիմոնյանին առաջադրեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում

Ազգային ժողովի նախագահի ընտրությունից հետո իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Ալեն Սիմոնյանի թեկնածությունը: 

«Սիմոնյանը բավականին լայն հասարակական, քաղաքական գործունեություն է ծավալել, երբեք չի կաշկանդվել հայտնել իր դիրքորոշումը, տեսակետը», – թեկնածուին ներկայացնելիս հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: 

Ալեն Սիմոնյանն իր ելույթում հայտարարեց, որ իրենք նոր Ազգային ժողովի «դեմք» պետք է ձևավորեն:

 «Սիրելի քաղաքացիներ, հպարտ քաղաքացիներ, ձեր յուրաքանչյուր ձայնը կարևոր է, քանզի դուք եք մեր դուխը, մեր մեջքը, քանի դեռ դուք մեր մեջքին կանգնած եք, ոչինչ մեզ չի վախեցնի», – հայտարարեց Սիմոնյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ