fbpx
Խորհրդարան

«Իմ քայլը» Երևանի քաղաքապետարանի ստացած նվերները հետաքննող հանձնաժողովի կազմի հաստատմանը դեմ կքվեարկի

«Իմ քայլը» կառավարող դաշինքի խորհրդարանական խմբակցությունը դեմ է քվեարկելու Երևանի քաղաքապետարանի ստացած նվերները հետաքննող հանձնաժողովի կազմի հաստատմանը։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստում, խորհրդարանական հատուկ հանձնաժողովի գործունեության և լիազորությունների հարցի քննարկման ընթացքում, ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Նրա խոսքով՝ այն բոլոր լիազորությունները, որոնք պետք է իրականացնի Ազգային ժողովը այդ հանձնաժողովի գործունեության միջոցով, արդեն հատկացվել են մայրաքաղաքի ավագանուն։

«Ուստի մենք կարծում ենք, որ այդ լիազորությունները պետք է կատարի Երևանի ավագանին։ «Իմ քայլը» դաշինքը որոշել է, որ չի առաջադրի իր թեկնածուներին այդ հանձնաժողովում և դեմ կքվեարկի այդ հանձնաժողովի կազմին»,-ընդգծել է Մակունցը՝ փաստորեն արգելափակելով «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնությունը։

Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Alex&Holding ընկերությունը, որը կապում են նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ, Երևանի քաղաքապետարանին է նվիրել 20 «ԿամԱԶ» մեքենա՝ տարբեր նպատակների համար։ Ընդ որում՝ քաղաքապետարանը և քաղաքապետ Մարությանը բարձրացված սկանդալից հետո հերքել են այն փաստը, որ նվերը ստացվել է Ալեքսանյանից՝ նշելով, որ ընկերությունը գրանցված է Հայկ Իսրայելյանի անունով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ