fbpx
Երևան

«Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ կգումարի ավագանու անդամի կողմից Հրայր Թովմասյանի դստեր լուսանկարը տարածելու միջադեպի առնչությամբ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով «ԻՄ քայլը» ավագանու խմբակցության անդամ, «Քաղաքացիական այմանագիր» կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանի կողմից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր լուսանկարը տարածելու միջադեպին: Հայտարարությունը՝ ստորև.

«Հարգելի քաղաքացիներ,

Խստորեն դատապարտում ենք ատելության խոսքի ցանկացած դրսևորում:
Հայցում ենք ձեր ներողամտությունը կատարվածի առթիվ:

«Իմ քայլը» խմբակցությունը կգումարի հրատապ նիստ,որից հետո հանդես կգանք հայտարարությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտարարությամբ հանդես էր եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովը՝ նշելով, որ անընդունելի է Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան հայտարարությունը, այն հակասում է կուսակցության կողմից որդեգրած արժեքներին և սկզբունքներին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ