fbpx
Սպորտ

Իմ սիրելի ակումբը վերականգնվում է. Դեյան Ստանկովիչ

Football Italia-ը տեղեկացնում է, որ Սերբիայի հավաքականի և «Ինտերի» նախկին կիսապաշտպան Դեյան Ստանկովիչը անրադարձել է իր նախկին ակումբի ցուցադրած խաղին և արդյունքներին:

«Իմ սիրելի ակումբը վերականգնվում է: Կոնտեն նոր շունչ է բերել «Ինտերին» : Սա շատ մեծ ավանդույթներ ունեցող թիմ է, որը վերջին տարիներին կորցրել էր իր անհատականությունը:

Կոնտեն հենց այն մարզիչն է, ով կարող է վերադարձնել վստահությունը սեփական ուժերի նկատմամբ:

Նա կարող է այս տարի խլել չեմպիոնական տիտղոսը «Յուվենտուսից»,- ասել է Ստանկովիչը:

Հիշեցնենք, որ «Ինտերը» գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ 2 միավորով գերազանցելով «Յուվենտուսին»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ