fbpx
Սպորտ
11:35 12/11/2019

Իմ տեղափոխությունն «Արսենալ» գրեթե ձևակերպված էր 2016-ի ամռանը․ Մահրեզ

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը պատմել է այն մասին, որ նա կարող էր 2016 թվականին տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ», սակայն այդպես էլ չհաջողվեց: Այս մասին հայտնում է France Football-ը։

«Ամեն ինչ այլ կերպ կլիներ, եթե «Լեսթերի» հետ չեմպիոնական մրցաշրջանից հետո ես տեղափոխվեի թոփ ակումբ։ Ես հասկանում եմ, որ 2 տարի կորցրել եմ ամենաբարձր մակարդակով։ Ես կորցրել եմ 2 տարի», – նշել է նա և հավելել, որ «Մանչեսթեր Սիթի» կարող էր տեղափոխվել դեռ 24-25 տարեկանում, 27 տարեկանում տեղափոխվելու փոխարեն:

Ֆուտբլիստը պատմել է, որ «Լեսթերն» արգելափակել էր իր տրանսֆերը։ «Նրանք ինձ ասացին. «Դու չես հեռանալո՛ւ։ Դու չես հեռանալո՛ւ»։ Իմ գործակալը խոսել էր Վենգերի հետ, որն իսկապես ուզում էր ինձ տեսնել թիմում։ Իմ տեղափոխությունն «Արսենալ» գրեթե ձևակերպված էր 2016-ի ամռանը։ Ես շատ հիասթափված էի», –  ասել է Մահրեզը:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ