Ապրիլի 30-ին լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ Դավիթ Սանասարյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչ հարաբերություններ ունի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ, նշեց, որ իր և Արթուր Վանեցյանի հարաբերությունները որևէ ձևով պետք է կապ չունենան այս քրեական գործի հետ:
«Մենք ունեցել ենք աշխատանքային հարաբերություններ, և որևիցե խնդիր չի եղել: Բայց կոչը շատ հստակ է, որ չխառնվեն մարդիկ, ովքեր իրավասու չեն խառնվելու, չխառնվեն, որովհետև դա դիտարկվելու է որպես ճնշում հետագա իրավական գործընթացների վրա»,- ասաց Դավիթ Սանասարյանը:
