Իմ հաճախորդն արժանի է ավելի լավ ակումբ տեղափոխվելուն։ Այս մասին ասել է Հռոմի «Լացիո»-ի հարձակվող Չիրո Իմոբիլեի գործակալ Ալեսանդրո Մոջին։
«Չիրոն ֆանտաստիկ մարզավիճակում է: Նա գոլեր խփող «մեքենա» է, որն ամեն խաղում ապացուցում է իր բարձր կարգը:
Համոզված եմ, որ մոտ ժամանակներում նա թոփ ակումբ կտեղափոխվի»,-ասել է Մոջին: Այս մասին հաղորդում է Sky Italia-ն:
Հիշեցնենք, որ Իմոբիլեն Ա Սերիայի այս մրցաշրջանում հեղինակել է 25 գոլ և 6 գոլային փոխանցում: