Սպորտ

Իմոբիլեով անձամբ հետաքրքրված է Անչելոտին

Անգլիական «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անձամբ հետաքրքրված է «Լացիոյի» հարձակվող, Ա Սերիայի գլխավոր ռմբարկու Չիրո Իմոբիլեով։

90min-ի հաղորդմամբ՝ իտալացի մասնագետը դիմել է ակումբի ղեկավարությունը ու խնդրել իրեն լուրջ աջակցություն ցույց տալ տրանսֆերների հարցում։

Ըստ աղբյուրի՝ Անչելոտին կարծում է, որ առանց բարձրակարգ հարձակվողի «Էվերթոնը» չի կարող հասնել հաջողության։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ