fbpx
Աշխարհ

Իմպիչմենտի հարցով լսումներին իրազեկիչը չի հրավիրվի․ կոմիտեն դեմ է

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն քվեարկել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակներում ընթացող ունկնդրումներում իրազեկչին հրավիրելու դեմ, որի հաղորդումն առիթ է դարձել այն սկսելու համար:

Հանրապետականները պնդում են նաև հրավիրել ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդուն, սակայն դա ևս չի ընդունվել։

Դեմոկրատներն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակում հետաքննությունն սկսել են 2019 թվականի սեպտեմբերի 24-ին այն բանց հետո, երբ անանուն իրազեկիչն անհանգստություն է հայտնել Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու հետ Թրամփի հեռախոսազրույցի առնչությամբ, որը տեղի է ունեցել այս տարվա հուլիսի 25-ին:

Զրույցի ընթացքում Թրամփն, ինչպես հայտնել է իրազեկիչը, ճնշում է գործադրել Ուկրաինայի նախագահի վրա՝ նրան կոչ անելով հետաքննություն սկսել Բայդենի և նրա որդու՝ Հանթերի նկատմամբ, ինչպես նաև 2016 թվականի ԱՄՆ-ի ընտրություններին Ուկրանիայի տարածքից ենթադրյալ միջամտության հարցով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ