Իմունիտետը բնական միջոցներով ամրացնելու շարք-Azat TV
Առողջապահություն

Իմունիտետը բնական միջոցներով ամրացնելու շարք

Բոլոր ժամանակներում արդիական է եղել մարդու համար փնտրել բնական միջոցներ առողջությունը պահպանելու և վերականգնելու համար:Պայմաններն են՝ մաքուր սնունդը,մարմնամարզությունը և ամուր իմունիտետը,որը էս մուտանտ վիրուսների մեջ խիստ անհրաժեշտ է: Ընտրությունը թողնում եմ Ձեզ: Այս միջոցը,որ ներկայացնելու եմ,ոչ միայն խթանում է մետաբոլիզմը(նյութափոխանակությունը),ամրացնում ՝օրգանիզմը,այլ նաև լրացուցիչ օգնում է մի շարք հիվանդությունների ժ/կ -ռեսպիրատոր հիվանդություններ -բորբոքումների – հորմոնալ դիսբալանս -ստամոքս-աղիքային համակարգի -սիրտ-անոթային հիվանդությունների -տուբերկուլյոզ -լավացնում է տեսողությունը և այլն: Բաղադրատոմսը. .-ալոե վերա (լավ կլինի 2-3տարեկան)100գ .-բնական մեղր 300գ .-հունական ընկույզ 500գ .-մեկ բաժակ թարմ լիմոնի հյութ Քաշին համապատասխան ալոե վերայի մի քանի տերև լվանալ ու էդպես թողնել 10-ը օր:Որից հետո կտրատել և հանել հյութը:Մանրացնել ընկույզը ևխառնել բոլոր բաղադրիչները ալոեի հյութի հետ փայտե գդալով: Օգտագործել խառնուրդից 1ճ/գ ամեն օր ուտելուց 30րոպե առաջ: Ամբողջ խառնուրդը օգտագործել,իսկ, եթե կա հիվանդություն ,կարելի է կրկնել:: Մարդիկ,որոնք որևէ բաղադրիչից ունեն ալերգիա,խուսափեք այս խառնուրդից:

Հաջորդ միջոցը,որ պետք է ներկայացնեմ,ոչ միայն ամրացնում է օրգանիզմը,այլ նաև՝ -մաքրում է արյան անոթները -ամրացնում է սիրտը -վերականգնում է իմունային համակարգը -մաքրում է լյարդը -երիկամներից դուրս է բերվում տոքսինները և ավազը -ստամոքս-աղիքային համակարգը մաքրում է հիվանդաբեր օրգանիզմներից -լավացնում է ուղեղի աշխատանքը,հիշողությունը -նպաստում է բորբոքված հոդերի լավացմանը -օգնում է պայքարել ավելորդ քաշի դեմ -օգնում է դիմակայել ուռուցքային հիվանդություններին,իջեցնում հիվանդանալու հավանականությունը Բաղադրատոմսը. -1կգ բնական մեղր -400գ ծլեցրած ցորեն -15 լիմոն -1կգ սխտոր -400գ մաքրած հունական ընկույզ Կարող եք պատրաստել կես մասնաբաժիններով: Առաջնահերթ պետք է ծլեցնել ցորենը:Տարայում տեղավորում ենք 400գ ցորենը լցնելով վրան ջուր,որ ծածկի այն,թողնել10-12ժ ծածկելով թանզիվով,այնուհետև՝քամել,ցորենը նորից լցնել տարան,բայց առանց ջրի,որն էլ 24ժ հետո ՝կծլի:Ծլած ցորենը,ընկույզը և սխտորը մսաղացով աղալ,որից հետո աղալ կիտրոնը կեղևով:Այնուհետև բոլորը խառնել մեղրին ու փայտե գդալով լավ հարել,լցնել ապակե տարաների մեջ ու դնել սառնարան,որտեղ պետք է մնա 3օր,որից հետո պատրաստ է օգտագործման: Խառնուրդն ընդունել 1-2ճ/գդ ուտելուց 30րոպե առաջ և քնելուց առաջ:Պետք է շարունակել ամբոջ խառնուրդը օգտագործել,իսկ, եթե կա հիվանդություն,ապա օգտագործել մինչև լավացում:Ուռուցքային հիվանդության ժ/կ ընդունել 2ժ-ը մեկ: Պրոֆիլակտիկ օգտագործել տարին մեկ:Այս խառնուրդը պարունակում է անհրաժեշտ վիտամիններ,միներալներ,բիռակտիվ նյութեր,սպիտակուց ածխաջրատ և բուսական ճարպեր: Պետք է նշեմ՝ալերգիայով տառապող մարդիկ խուսափեն այս խառնուրդից,եթե ունեն ալերգիա որևէ բաղադրիչից : ԵՂԵՔ ԱՌՈՂՋ

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ