fbpx
Առողջապահություն

Իմունիտետի ամրացման եղանակ՝ կոփում

Այս անգամ կներկայացնենք իմունիտետի ամրացման այլ եղանակ՝օրգանիզմի կոփում,որը սկսելուց պետք է հիվանդ չլինել: Ընթացքում,եթե առաջանա հարբուխ՝շարունակել կոփումը, քանի որ նրա հետևանք է: Կոփման հիմնական միջոցներից են.

Օդային լոգանքները՝ պետք է լինեք 15աստիճանից ոչ բարձր միջավայրում: Սկսել 3րոպե տևողությամբ,ամեն օր ավելացնելով 1-2րոպե, շփել մարմինը թաց սրբիչով, 3-4րոպե ակտիվ շարժումներով շփել մեջքը, կրծքավանդակը, պարանոցը,կոնքերը և ոտքերը:

Ջրի ջերմաստիճանը աստիճանաբար 30 աստիճանից իջեցնել ամեն շաբաթ 5 աստիճանով:

Ջրով ցայում՝ լավ է այն կատարել առավոտյան, սկսել մասնակի ցայումով, ջրի ջերմաստիճանը լինի սենյակային, օր.՝ դեմքի և պարանոցի ,հետո՝ իրանի: Երկու շաբաթից կարելի է ցայվել ամբողջ մարմնով և աստիճանաբար ջերմաստիճանը իջեցնել:

Կոնտրաստ դուշ՝ նպաստում է արյան անոթների պատերի և սրտի ամրացմանը: Հերթագայել տաք և սառը ջուր սկսել 10 վրկ տևողությամբ յուրաքանչյուր ջերմությունը, ամեն նոր պրոցեդուրային ավելացնել ևս 10վրկ:

Քայլել բոկոտն՝ լավ է քայլել առավոտյան շաղով խոտածածկի, կամ հողի վրա, որը կարելի է փոխարինել տնային պայմաններին: Լոգարանում լցնել սառը ջուր և կանգնել մեջը, եթե բռնվելու հնարավորությու կա՝ քայլել տեղում մի քանի րոպե: Տևողությունը և ջերմաստիճանը նորից փոփոխել աստիճանաբար՝ տաքից դեպի սառը: Այս միջոցառումները նպաստում են արյան շրջանառության լավացմանը, մաշկի թարմացմանը, արյան անոթների պատերի ամրացմանը և ընդհանուր ակտիվացնում են օրգան-համակարգերի աշխատանքը:

Եղեք առողջ

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ