Իմունիտետը ամրացնող, բարձրացնող թեյեր և ըմպելիքներ-Azat TV
Առողջապահություն

Իմունիտետը ամրացնող, բարձրացնող թեյեր և ըմպելիքներ

Երիցուկի (рамашка) թեյը բարձրացնում է օրգանիզմի տոնուսը և իմունիտետը (ունի նաև այլ շատ դրական ազդեցություններ): Պատրաստման համար վերցնել 2-3ճ/գ երիցուկ տարայի մեջ, ավելացնել 500մլ եռացրած ջուր: Թրմել 10-15ր, որից հետո քամել: Օգտագործել առավոտյան և երեկոյան: Եթե այս պարզ թեյի համը ձեզ դուրեկան չէ, ապա կարելի է ավելացնել բաղադրիչներ, որոնք երիցուկի հատկության վրա չեն ազդում: Երիցուկի թեյ այլ բաղադրիչներով. երկու բաժնի համար հարկավոր է՝ լիքը 2 թ/գ երիցուկի ծաղիկ, նանայի 4 տերև (կամ չոր 0,5 թ/գ) խառնել տարայի մեջ և ավելացնել 500մլ եռացրած ջուր, և թողնել 5րոպե թրմվի, ավելացնել կես կիտրոնի քերած կեղև, և նորից թողնել 5-6 ր թրմվի, այնուհետև քամել և աելացնել 3 թ/գ բնական մեղր, ալերգիկները մեղրը կարող են փոխարնել շաքարավազով՝թեթև քաղցր:

Օգտակար ըմպելիք, որն ընդունված է ամբողջ աշխարհում. կազմված է ՝հանքային ջրից, կիտրոնից և մեղրից: Խառնում ենք շշում կամ թերմոսում և խմում որպես սառը տոնուսավորող թեյ: Օգտագործման մեկ այլ եղանակ ևս ՝1 ճ/գ մեղրը դնել լեզվի վրա և խմել հանքային ջուրը ,երբ մեղրի համը դադարում է զգացվել՝ ուտել մի կտոր կիտրոն:

Մասուրի և արոսենու (рябина) պտուղներից թեյ. Յուրաքանչյուրից վերցնել 1 ճ/գ և տեղադրել տարայում,ավեծացնել 1 լ եռացրած ջուր,թրմել մեկ օր,որից հետո քամել և օգտագործել: Խորհորդ է տրվում օգտագործել առանց նոսրացման:

Եղեք առողջ

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ