ՊՍԺ-ում մեծ կոնֆլիկտ է հասունանում թիմի խաղացողների միջև: Այս մասին տեղեկացնում է L’equipe-ը:
Ինչպես հայտնում է աղբյուրը, փարիզյան ակումբի կիսապաշտպան Մարկո Վերատին Instagram-ում հավանել է մի գրառում, որը վիրավորական արտահայտություններ է պարունակել թիմի դարպասապահներ Ալֆոնս Արեոլայի և Կևին Տրապի հասցեին: Դրանից հետո թիմակիցների միջև հարաբերությունները լարվել են:
Նշենք, որ վերջին շրջանում խոսակցություններ էին պտտվում, թե Նեյմարը և Կիլիան Մբապեն ևս կոնֆլիկտ ունեն: