ԱՄՆ-ի 9 նահանգներ ճանաչել են Արցախի անկախությունը․ ինչ է արել Սոլեյմանին Արցախի համար․ Արմեն Վարդանյան-Azat TV
Քաղաքականություն
16:00 04/01/2020

ԱՄՆ-ի 9 նահանգներ ճանաչել են Արցախի անկախությունը․ ինչ է արել Սոլեյմանին Արցախի համար․ Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյանը Facebook-ի իր էջում գրել է․

«ԱՄՆ-ն Հայաստանից բացի աշխարհի միակ երկիրն ա, որ բյուջեում հատուկ տողով գումար ա հատկացնում Արցախին արդեն երկար տարիներ։

ԱՄՆ-ի 9 նահանգներ պաշտոնապես ճանաչել են Արցախի անկախությունը, անցած տարի Արցախի նախագահ Բակո Սահակյանը հյուրընկալեց ԱՄՆ Կոնգրեսում, անցած տարի ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուն այցելեցին Արցախ։ Նման բաները պատահական չեն լինում ու դա շատ մեծ նշանակություն ունի Արցախի համար:

Թե ինչ ա տվել Ղասեմի Սոլեյմանին Արցախի Հանրապետության համար չգիտեմ, բայց սա գրում եմ հատուկ Ղասեմիի մահը սգող, հայտարարություն տարածող Արցախի որոշ ռազմաքաղաքական գործիչների համար»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ