fbpx
Սպորտ

Ի՞նչ է ասել Կլոպը ֆուտբոլիստներին՝ մրցաշրջանի մեկնարկից առաջ

«Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահը պատմել է, թե ինչ է Յուրգեն Կլոպը ասել թիմի խաղացողներին նոր մրցաշրջանից առաջ։

«Շարունակեք ջանասիրաբար աշխատել։ Եթե դուք ցանկանում եք հաղթել որևէ այլ բան, ապա պետք է ավելի շատ աշխատեք, քան նախորդ մրցաշրջանում և միևնույն ժամանակ մնաք համեստ: Այո, Չեմպիոնների լիգան հետևում է։ Դա եղել է անցած մրցաշրջանում, այնպես որ մոռացեք դրա մասին:

Կռվեք նոր տիտղոսների համար այս մրցաշրջանում:

Եթե դու խաղում ես «Լիվերպուլի» նման ակումբում, քեզնից միշտ շատ բան են սպասում, դու պետք է պարտադիր հաղթես ինչ-որ բան: Ֆուտբոլում միշտ այդպես է։ Մարդիկ ցանկանում են, որ իրենց ակումբը տիտղոսներ նվաճի», – Սալահի խոսքերը մեջբերում է Mirror-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ