fbpx
Աշխարհ

Ինչ է հայտնի Իրանում ինքնաթիռի կործանման մասին

«Ուկրաինական միջազգային ավիաուղիներ»-ին պատկանող Boeing 737-800 ինքնաթիռը կործանվել է Թեհրանի մոտակայքում։ Ըստ Ուկրաինայի իշխանությունների տվյալների՝ զոհվել է 176 մարդ։

Ինքնաթիռը թողարկվել էր 2016 թվականին։ Տեխնիկական ստուգում վերջին անգամ ստացել էր հունվարի 6-ին։ Ավիաընկերությունից հայտնել են, որ չվերթը իրականացնող անձնակազմը փորձառու էր։

Ավիաընկերությունը հրապարակել է անձնակազմի 9 անդամի անուն, որոնք զոհվել են ավիավթարի ժամանակ։

ԶԼՄ-ները տարածել են ուղևորների ոչ պաշտոնական ցուցակ, որոնք ևս զոհվել են ինքնաթիռի կործանման հետևանքով։

Ավիավթարի պատճառը հայտնի չէ։

Ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիներ չկան։

Նշենք, որ այսօր նաև Իրանը հրթիռակոծել է Իրակում ամերիկյան բազաները, ինչի հետևանքով, ըստ CNN-ի զոհեր չկան։ Միաժամանակ իրանական հեռուստաընկերությունները հայտարարում են 80 զոհի ամերիկացի մասին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ