Երևանի Երևանյան ֆեյսբուկյան էջը գրառում է արել՝ դիմելով Երևանի քաղաքապետարանին․
«Վերջը կարող եք պարզաբանել, թե Կոմիտասի անվան պետական կոնսերվատորայի դիմացի պուրակում, կանաչ տարածքի հաշվին ի՞նչ է կառուցվում, ու՞մ կողմից և ինչի՞ համար»։
Նշենք նաև, որ հարակից տարածքում հուշող ոչինչ չկա՝ հասկանալու համար, թե այդտեղ ինչ է կառուցվում և ում նախաձեռնությամբ։