fbpx
Սպորտ

Մարդիկ իրավունք չունեն մոռանալ, թե ինչ է նա տվել ֆուտբոլին․ Տաարաբտը՝ Ռոնալդուի մասին

Ադել Տաարաբտը կարծում է, որ Պորտուգալիայում պետք է ավելի շատ հարգեն Կրիշտիանու Ռոնալդուին։

«Ես ու Կրիշտիանուն ապրում էինք հարևան բնակարաններում և բազմիցս զրուցում էինք։ Այս թեմայով խոսելը շատ դժվար է, բայց կարծում եմ, որ պորտուգալացիներն ու նրանց լրատվամիջոցները պետք է ավելի շատ հարգանք ցուցաբերեն նրա նկատմամբ։

Նա չպետք է իրեն այդպես պահեր, բայց չպետք է մոռանալ, որ նա 20 տարի համաշխարհային ֆուտբոլի աստղ էր։ Նա գագաթնակետին հասցրեց «Ռեալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» անունները։ Սա մեծ մարդ է: Ես չեմ ուզում իրեն էգոիստ անվանեն, քանի որ դա ճիշտ չէ։

Մարդիկ իրավունք չունեն մոռանալ, թե ինչ է նա տվել ֆուտբոլին»,- ասել է «Բենֆիկայի» և Մարոկկոյի հավաքականի նախկին ֆուտբոլիստը, որն այժմ հանդես է գալիս ԱՄԷ «Ալ-Նասրում» Record-ին տված հարցազրույցում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ