ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին՝ իր պաշտոնավարման մեկ տարվա առթիվ, հանդես է եկել մամուլի ասուլիսով: Նա ներկայացնում է 100 փաստ Նոր Հայաստանի մասին: Ասուլիսի սկզբում վարչապետը հայտնեց, որ 100 թիվը պարզապես սիմվոլիկ է, փաստերը կարող էին լինել նաև 200.
1.Ընթացիկ տարվա բյուջետային եկամուտներն կգերակատարվեն ոչ թե 40 մլրդ դրամով, ինչպես հայտարարել էր վարչապետը, այլ 62 մլրդ դրամով, այսինքն՝ 129 մլն դոլարով ավել: 2019 թ. առաջին եռամսյակում 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտները փաստացի աճել են 25 տոկոսով կամ 64,1 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ստվերի կրճատման արդյունքում բյուջետային եկամուտների աճով: Ստվերի կրճատման արդյունքում 2018 թ. համադրելի ցուցանիշներով հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են ՀՆԱ 21,8 տոկոսը, ինչը 2017 թ. համեմատ բարելավվել է 1,3 տոկոսային կետով:
2. Կառավարության՝ հարկ վճարողներին ունեցած 120 մլրդ դրամ անցումային գերավճարի պարտք է մարվել, որը կազմել է ընդհանուր գերավճարի պարտքի 90 տոկոսը:
3. Հեղափոխությունից հետո ԱԱՀ գծով շուրջ 19 մլրդ դրամ ավել գումար է վերադարձվել տնտեսվարողներին՝ նախորդ նույն ժամանակաշրջանի համեմատ:
4. Հեղափոխությունից հետո նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ տպագրվել է 82 մլն հատ ՀԴՄ ավել, որը շուրջ 35-40 տոկոս աճ է նախորդ նույն ժամանակաշրջանի նկատմամբ: Խոսքը մայիսից մայիս ժամանակահատվածի մասին է:
5. Նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն ՓՄՁ սուբյեկտներին տրվում են 60 հազար դրամով՝ հնարավորություն տալով նաև դրանք ձեռք բերել տարաժամկետ վճարումով:
6. 51 հազար աշխատատեղ դուրս է բերել ստվերից, որոշ մասը, ենթադրաբար, նոր ստեղծված աշխատատեղեր են:
7. Հաշվի առնելով մեքենաների ներմուծման աննախադեպ աճի տեմպերը՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում այսուհետ հնարավոր է մեքենան մաքսազերծել հանրապետության բոլոր մաքսատներում, որոնք այլևս աշխատում են առանց ընդմիջման ժամերի:
8. Այս տարի հուլիսի 1-ից կբարձրանան զինվորականների աշխատավարձերը, սեպտեմբերի 1-ից՝ ուսուցիչների աշխատավարձերը: Ընդ որում զինվորական շարքային, պայմանագրային կազմի աշխատավարձը կբարձրանա շուրջ 20 տոկոսով, իսկ առանձնահատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինվորների աշխատավարձը կբարձրանա 30 տոկոսով: Կբարձրանա նաև զինվորական ծառայողների դրամային բավարարման չափը:
9. Պահուստային ֆոնդից 5,7 մլրդ դրամ է հակտացվել զինվորական կենսաթոշակառուների բնակարանային կարիքները հոգալու համար, ընդ որում մարզերում բնակվող շահառուների նկատմամբ պետության ունեցած բնակարանային պարտավորությունները լրիվ կկատարվեն:
10. Շուրջ 700-ով կրճատվել է մարտական հերթահապություն իրականացնող զինվորների թիվը, նրանք փոխարինվել են սահմանապահներով: Ոստիկանության զորքերը մասնակցում են հայ-ադրբեջանական պետական սահմանի պահպանությանը և ունեն իրենց պահպանության տեղամասը: