Քաղաքագետ Արմենակ Մինասյանցը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է vetting-ին, որի մասին այսօր խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իսկ ի՞նչ է վեթթինգը: Եվ ուրեմն`
Vetting-ը դատական իշխանության բարեփոխման հատուկ տեսակ է, մասնավորապես` դատավորների ու դատախազների վեթինգը (vetting). Vetting անգլերենում նշանակում է զտում, մաքրում, ֆիլտրացիա, վերագնահատում, իսկ ավելի հաճախ կիրառվում է այն ժամանակ, երբ որոշակի ոլորտում իրականացվում են պաշտոնական ստուգումներ, ծառայողական քննություններ, որոնց նպատակն է ուսումնասիել և պարզել պաշտոնատար անձանց (մեր դեպքում` դատավորների) համապատասխանությունն իրենց ներկայիա զբաղեցրած պաշտոններին: Կարևոր է արձանագրել, որ վեթինգն պետք է իրականացվի ժողովրդավարական մարմնի ու օրենսդիրի ընդունած (մեր դեպքում` ԱԺ) համապատասխան օրենքի հիման վրա:
Ընդհանրապես վեթինգի օրենքի կարևորագույն նպատակը ոչ թե բաժանարար գծերի ստեղծումն է, այլ այն պետք է արվի հանուն դատական իշխանության հանդեպ հանրության վստահության վերականգման ու դատական իշխանության անկախության երաշխավորման», – ասված է գրառման մեջ:
