fbpx
Սպորտ

Ի՞նչ է խնդրել Սետյենը Մեսսիից, երբ առաջին անգամ հանդիպել են

«Բարսելոնան» երեկ հայտարարեց գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի հեռացման մասին: Ակումբի նոր գլխավոր մարզիչը 61-ամյա Կիկե Սետյենն է:

Այս կապակցությամբ իսպանական լրատվամիջոցները հիշեցրել են մասնագետի արձագանքը կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ առաջին հանդիպման ժամանակ:

«Մի անգամ Գվարդիոլայի հրավերից հետո ես հնարավորություն ունեցա դիտելու Մեսսիի մարզումը դաշտի եզրից:

Ես մոտեցա նրան և խնդրեցի, որ նա շարունակի խաղալ մինչև 60 տարեկան, կամ գոնե մինչև իմ մահը»,-ասել էր Սետյենը Marca-ին տված հարցազրույցում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ