Այսօր՝ ապրիլի 16-ին, ցերեկը Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ այսօր գիշերը տեղումներ չեն սպասվում։
Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ մինչև ապրիլի 20-ը։
Ինչ վերաբերվում է Երևանին, ապա մայրաքաղաքում այսօրվա ընթացքում տեղումներ չեն սպասվում։