fbpx
Քաղաքականություն

Ի՞նչ են վաղը քննարկելու Փաշինյանն ու Պուտինը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը՝ հոկտեմբերի 12-ին, կմեկնի Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա, որտեղ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված մամլո հաղորդագրությունում ասվում է, թե ինչ հարցեր են հանդիպման օրակարգում։

Նշվում է, որ Փաշինյանն ու Պուտինը խոսելու են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքի մասին։ Նրանք նաև անդրադառնալու են տարածաշրջանում կայունության ամրապնդմանը, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին։

Օրակարգում է լինելու նաև հայ-ռուսական հարաբերությունները, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումներում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ