fbpx
Սպորտ

Ի՞նչ եք ցանկանում, որ մրցաշրջանն ավարտենք հենց հիմա՞․ Զիդան

Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալը» 1-2 հաշվով պարտվեց «Աթլետիկ» Բիլբաոյին։ Խաղից հետո մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է պարտությունը։

«Այսպիսի պարտության հետևանքնե՞րը. ի՞նչ եք դուք ցանկանում, որ մենք մրցաշրջանն ավարտենք հենց հիմա՞:

Լինելու է շատ աղմուկ, սակայն մենք շարունակելու ենք աշխատել:

Առաջին խաղակեսը բարդ էր մեզ համար, քանի որ շատ վատ մտանք խաղի մեջ, սակայն մրցակիցը ունեցավ 2 պահ և խփեց 2 գոլ:

Երբ պարտվում ես 0-2 հաշվով, միշտ բարդ է:

Մենք ավելի լավ անցկացրինք երկրորդ խաղակեսը, ստեղծեցինք գոլային պահեր, խփեցինք գոլ, սակայն հաշիվը հավասարեցնել չհաջողվեց:

Կշարունակենք աշխատել, այլ տարբերակ չկա», – Զիդանի խոսքերը մեջբերում է Marca-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ