Հասարակություն

Ի՞նչ երթուղով տեղի կունենա Ջահերով երթը

Ջահերով երթը այս տարի կկայանա ապրիլի 23-ին՝ 19։15-ին Հանրապետության հրապարակից։ Այս մասին հայտնում են ՀՅԴ երիտասարդական միությունից:

Ստորև ներկայացնում ենք ձեզ երթուղին՝

Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց – Մ․ Մաշտող պողոտա – Մ․ Բաղրամյան պողոտա – Կիևյան փողոց – Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Ապրիլի 23-ին Ջահերով երթ կկայանա նաև Կապան և Հրազդան քաղաքներում, իսկ ապրիլի 24-ին Վեդի, Գյումրի, Իջևան քաղաքներում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ