fbpx
Իրավական

Ինչ ես գիտեմ, հասանելի է լինելու իրավապահ մարմիններին․ Արսեն Թորոսյանը` Սանասարյանի գործի մասին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պնդում է, որ ինքը որևէ մեկի դեմ ցուցմունք չի տվել: Նախարար Թորոսյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ցուցմունք է տվել ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի դեմ նշեց, որ նման բան չկա:

«Ես որևէ մեկի դեմ ցուցմունք չեմ տվել, առհասարակ ցուցմունք չեն տալիս ինչ-որ մեկի դեմ կամ կողմ, այլ ընդամենը տալիս են ինֆորմացիա իրենց իմացածի մասին: Հազար անգամ նշել եմ, հիմա նույնպես նշում եմ, որ ցանկացած բան, ինչ ես գիտեմ հասանելի է լինելու իրավապահ մարմիններին»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տված երրորդ անձը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ