Պաշտոնական Կրեմլն այսօր հայտարարություն է տարածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու նրա թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանի վաղը՝ սեպտեմբերի 29-ին նախատեսվող հանդիպման մասին։
Նշվում է, որ նրանց հանդիպման օրակարգում են 2 երկրների համագործակցությունը քաղաքական, առևտրային ու տնտեսական առումներով։
Դրանից զատ, կողմերը կքննարկեն նաև Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում ու Անդրկովկասում իրավիճակը։
Հանդիպումը կկայանա Սոչիում։