Ի՞նչ իմաստ ունի ՀՀ վերադարձածների համար պահպանվող երկշաբաթյա կարանտինը․ Բորիս Նավասարդյան

Հրապարակող՝

Սիրիայում փորձված ռուսական զորամասը տեղափոխվում է Ղրիմը հսկելու

Ամենադիտվածներ

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Հարցին, թե ինչ իմաստ ունի ամսի 25-ից ամենուրեք դիմակներ կրելը, որևէ տեղից որևէ ողջամիտ բացատրություն չլսեցի:

Հիմա տալիս եմ ևս մեկը` ի՞նչ իմաստ ունի Հայաստան վերադարձողների համար պահպանվող երկշաբաթյա կարանտինը: Երբ մեզ թվում էր, որ մենք դեռ կարող ենք տեղայնացնել (լոկալիզացնել) վարակի տարածումը, իսկ Չինաստանում, Իրանում, Իտալիայում և այլն աղետալի վիճակ էր, դա հասկանալի էր: Պաշտպանվում էինք վարակված արտաքին աշխարհից: Իսկ այսօր ի՞նչ տաբբերություն (վարակի տարածման առումով) կա, ասենք, եվրոպական որևէ երկրից եկած և Կիևյան փողոցից Նորքի 1֊ին զանգված տեղափոխված քաղաքացիների միջև:

Որոշակի տարբերություն կա, իհարկե, երկրորդ դեպքում վարակի տարածման հնարավորությունը ավելի մեծ է, մանավանդ երբ ամսի 18-ից սկսի աշխատել հասարակական տրանսպորտը: Բայց կարանտինը նախատեսված է առաջին դեպքի համար ու, փաստորեն, միայն այն պատճառով, որ այն ի տարբերություն երկրորդի քչից-շատից իրագործելի է:

Թե ինչպես են հարաբերվում իրագործելիությունը ու բանականությունը, ինչպես նաև՝ ինչպիսի միջոցներ են ծախսվել կարանտինի վրա դրա իմաստը դեռ մի քանի շաբաթ առաջ վերանալուց հետո` արդեն երկար խոսակցության թեմա է…»:

https://www.facebook.com/boris.navasardian/posts/3124290117633516

Ամենաթարմ