fbpx
Սպորտ

Աշխարհի առաջնություն․ ի՞նչ խաղեր են մեզ սպասվում այսօր

Այսօր 2022 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության ընտրական փուլի մի շարք խաղեր կանցկացվեն։

A խմբում միմյանց հետ կմրցեն Սերբիա -Պորտուգալիա ու Իռլանդիա – Լյուքսեմբուրգ զույգերը։ Խաղերի մեկնարկը՝ 23:45-ին։

E խմբում ուժերը կչափեն Բելառուս – Էստոնիա ու Չեխիա – Բելգիա զույգերը։ Սրանցից առաջինի մեկնարկը 21:00-ին է, իսկ երկրորդինը՝ 23:45-ին։

G խմբում կկայանա 3 հանդիպում՝ Չեռնոգորիա – Ջիբրալթար, Նորվեգիա – Թուրքիա, Հոլանդիա – Լատվիա։ Առաջին խաղը մեկնարկելու է 18:00-ին, մնացած 2-ը՝ 21:00-ին։

H խմբում նույնպես մեզ սպասվում է 3 դիմակայություն՝ Ռուսաստան – Սլովենիա, – Խորվաթիա – Կիպրոս, Սլովակիա – Մալթա։ Առաջին խաղը մեկնարկելու է 18:00-ին, երկրորդը՝ 21:00-ին, իսկ երրորդը՝ 23:45-ին։

Հիշեցնենք, որ ԱԱ-ում մեկնարկել է նաև Հայաստանի հավաքականը, որը մարտի 25-ին 0-1 հաշվով հաղթանակ գրանցեց Լիխտենշտեյնի հավաքականի նկատմամբ՝ հյուրընկալվելիս։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ