Աշխարհ
06:00 10/09/2019

Ի՞նչ մանրամասներ են քննարկվել Պուտինի ու Մակրոնի հեռախոսազրույցի ժամանակ. ՌԴ նախագահի մամլո ծառայություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի հեռախոսացրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ. այս մասին տեղեկանում ենք ՌԴ նախագահի մամլո ծառայությունից։ Հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնը ողջունել է կալանավորված անձանց փոխանակումը, ինչպես նաև կողմերը բանակցել են «նորմանդական ձևաչափով» աշխատանքները շարունակելու իրենց մտադրության շուրջ, կողմ են արտահայտվել իրանական «միջուկային գործարքի» շուրջ ուժերը միավորվելու օգտին։

Ինչպես հայտում են, Պուտինն ու Մակրոնը «դրական գնահատական են տվել սեպտեմբերի 7-ին Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանտարկյալների ազատ արձակման և տեղափոխման վերաբերյալ՝ «այն գնահատելով որպես կարևոր հումանիտար քայլ»:

Ֆրանսիայի նախագահը նաև ակնկալում է, որ դա կնպաստի ռուս-ուկրաինական հարաբերությունների կարգավորմանը:
«Հեռախոսազրույցի ընթացքում ուկրաինական կոնֆլիկտի վերաբերյալ շեշտվել է Մինսկի միջոցների փաթեթի ոչ այլընտրանքային բնույթը, որը կարգավորման հիմք է հանդիսանում: Հաստատվել է «նորմանդական ձևաչափով» կառուցողական համատեղ աշխատանքը շարունակելու փոխադարձ պարտավորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կրեմլը նշել է, որ Պուտինը կոչ է արել մանրակրկիտ պատրաստել «նորմանդական ձևաչափով» հաջորդ գագաթնաժողովի օրակարգը, ինչպես նաև մշակել հարցեր, որոնք կարող են հաստատել քառյակ երկրների ղեկավարները հանդիպումից հետո:

Ելիսեյան պալատը նշել է, որ Պուտինն ու Մակրոնը զրույցի ընթացքում մատնանշել են առաջիկա շաբաթների ընթացքում կայանալիք «նորմանդյան քառյակի» գագաթնաժողովը գումարելու նախադրյալները: Ի հավելումն վերոհիշյալ տեղեկությունների, ըստ Կրեմլի, հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Պետությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել շփումներն ինչպես հեռախոսային, այնպես էլ անձնական հանդիպումների ընթացքում»,- եզրափակում է ՌԴ մամուլի ծառայությունը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ