fbpx
Հասարակություն

Ի՞նչ պետք է անեն Կորեայում գտնվող ՀՀ քաղաքացիները, եթե ցանկանում են դուրս գալ երկրից. պարզաբանում

Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը գրառում է կատարել Facebook-ում: Դեսպանությանից հայտարարությունը վերաբերվում է ՀՀ քաղաքացիներին, ովքեր ունեն ԿՀ մուտքի երկարաժամկետ արտոնագր:

«Ի գիտություն Կորեայի Հանրապետությունում բնակվող ՀՀ քաղաքացիների, ովքեր ունեն ԿՀ մուտքի երկարաժամկետ արտոնագիր
Տեղեկացնում ենք, որ «COVID-19»-ի դեմ պայքարի շրջանակներում ԿՀ կառավարությունը որոշում է կայացրել, համաձայն որի Կորեայում բնակվող բոլոր օտարերկրացիները, ովքեր ունեն մուտքի երկարաժամկետ արտոնագիր, ԿՀ-ից ժամանակավոր մեկնելու և կրկին վերադառնալու դեպքում պետք է պարտադիր նախորոք դիմեն իմիգրացիոն ծառայության տարածքային գրասենյակ՝ համապատասխան թույլտվություն («re-entry permit») ստանալու նպատակով: Նախորոք չդիմելու և երկրից մեկնելու դեպքում քաղաքացիները կզրկվեն իրենց գործող կարգավիճակից և Կորեայի Հանրապետություն վերադառնալու համար ստիպված կլինեն ստանալ նոր մուտքի արտոնագիր: Բացի այդ, նույնիսկ համապատասխան թույլտվություն ստանալու դեպքում նշված քաղաքացիները պարտավոր կլինեն Կորեա վերադառնալուց առնվազն 48 ժամ առաջ բուժզննում անցնել և ԿՀ ժամանելուն պես իմիգրացիոն ծառայության աշխատակցին ներկայացնել համապատասխան տեղեկանք կամ հավաստագիր: Բուժզննման ախտորոշումը հավաստող փաստաթուղթը պետք է կազմված լինի անգլերեն կամ կորեերեն լեզուներով՝ ստորագրված զննումն անցկացրած բժշկի և բժշկական հաստատության լիազոր ներկայացուցչի կողմից: Այն պետք է պարտադիր պարունակի տեղեկատվություն զննման իրականացման ամսաթվի, քաղաքացու մոտ ջերմության, հազի, գլխացավի, շնչառության դժվարությունների և այլ ախտանիշների առկայության կամ բացակայության մասին:
Նշենք, որ վերոհիշյալ փոփոխությունն ուժի մեջ կմտնի ս.թ. հունիսի 1-ից»,-ասվում է հայտարարությունում:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2971455996255078&id=759921597408540

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ