«Ռոման» հետաքրքրություն է ցուցաբերում «Միլանի» կիսապաշտպան Սուսոյի նկատմամբ։ Ակումբը պատրաստ է նրա դիմաց տալ թիմի արգենտինացի կիսապաշտպան Խավյեր Պաստորեին: Այս մասին հաղորդում է La Republica-ն:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ հռոմեական ակումբը պատրաստ է նաև Սուսոյի համար որոշակի գումար վճարել:
Իսպանացու պայմանագրում ֆիքսված հրաժարագնի մասին կետ կա՝ 40 միլիոն եվրո, բայց այն կարող են ակտիվացնել միայն արտասահմանյան ակումբները:
Սուսոն ու Պաստորեն կարող են տեղ չգտնել «Ռոմայի» ու «Միլանի» նորանշանակ գլխավոր մարզիչների՝ Պաուլո Ֆոնսեկայի ու Մարկո Ջամպաոլոյի տակտիկական սխեմաներում, ուստի ֆուտբոլիստների փոխանակումը միանգամայն հավանական է:
Նշենք, որ ավարտված մրցաշրջանում 25-ամյա Սուսոն մասնակցել է Ա Սերիայի 35 խաղի, որոնցում դարձել է 7 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ: 30-ամյա Պաստորեի ակտիվում 3 գոլ է Ա Սերիայի 14 խաղում: