fbpx
Սպորտ

Ինչ վիճակում է Չալըշըրի ուսը՝ երեկ ստացած հարվածից հետո (ԼՈւՍԱՆԿԱՐ)

Երեկ Հայաստան-Ռումինիա հանդիպման ընթացքում ուղիղ կարմիր քարտով դաշտից հեռացվեց մեր մրցակցի խաղացող Ջորջե Պուշկաշը՝ մեր ֆուտբոլիստ Անդրե Չալըշըրին բաց ոտքով հարվածելու համար։

Դրվագից հետո խոսվում էր, որ այդ դրվագում, գուցե, կարմիր քարտ անհրաժեշտ չէր, քանի որ Պուշկաշի ոտքով հարվածը չէր դիպել Չալըշըրի դեմքին։

Երեկ խաղից հետո մեր հավաքականի ֆիզիկական պատրաստվածության մարզիչը Instagram-ի իր էջի պատմություններ բաժնում լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչ վիճակում է Չալըշըրի ուսը։ Վնասվածքը խորը չէ, բայց հարվածի հետևանքները հստակ ընդգծված են։

Ի դեպ, լուսանկարներից մեկին կից նա կիսածաղրական հարց է ուղղել․ «Կարմիր քա՞րտ, գուցե չկա՞ր»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ