fbpx
Հասարակություն

Ինչ-որ մեկը կարող է ինձ համոզել, որ Գյումրիում բողոքող էս կինն ուղղորդված չէ՞ր. Տարոն Չախոյան

Բլոգեր Տարոն Չախոյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է.

«Ու ինչ-որ մեկը կարող է ինձ համոզել, որ Գյումրիում բողոքող էս կինն ուղղորդված չէ՞ր, կամ՝ էս ամեն ինչը նախօրոք մտացված ու կազմակերպված չէ՞ր: Եթե մարդ ինչ-որ հարցից կամ հարցերից դժգոհում է, կամ ինչ-որ պաահանջներ ունի կառավարության ղեկավարից, ապա անվտանգության աշխատակիցների շղթան ճեղքելուց ու վարչապետին մոտենալուց հետո սկսում է դժգոհությունները, խնդիրներն ու պահանջները թվարկել:

Օրինակ՝ նախորդ անգամ Գյումրիում մի կին գոռալով մոտեցավ վարչապետին ու վերջինիցս խնդրեց օգնել իր տան վերանորոգման հարցը լուծել: Բայց էս դեպքում պատկերն այլ էր, չկար ո՛չ պահանջ, ո՛չ խնդրանք ու ո՛չ էլ դժգոհություն ինչ-որ կոնկրետ բանից: «Սաղ ազգիս խաբեցիր, Սերժից ոչնչով չես տարբերվում…». վերջ, այսքանով իր առաքելությունն ավարտած կինն արագ հեռացավ, որովհետև նպատակը միայն դա էր: Հաջորդ անգամ գոնե լավ դերասան գտեք…»:

https://www.facebook.com/taron.chakhoyan/videos/2377815162273933/

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ