fbpx
Առողջապահություն

Ինչի՞ համար է օգտակար ձկան յուղը

Ձկան յուղը կարող է օգտակար լինել Ալցհեյմերի հիվանդության գենետիկական բարձր ռիսկ ունեցող տարեցների համար: Դա ցույց է տվել JAMA Network Open ամսագրում հրապարակված հետազոտությունը։

Գիտնականները վերլուծել են 75 տարեկանից բարձր 102 հիվանդի տվյալները։ Նրանք արյան մեջ ունեին օմեգա-3 ճարպաթթուների ցածր մակարդակ, որով հարուստ են ձկան յուղերը: Նրանց ուղեղի МРТ են արել նախ հետազոտության սկզբում, ապա եւս մեկ անգամ՝ երեք տարի անց: Մասնակիցներն ունեին սպիտակ նյութի վնասվածքների համեմատաբար բարձր մակարդակ, սակայն մնացած առումներով առողջ էին և չէին տառապում դեմենցիայից:

Երեք տարի շարունակ հիվանդները կամ ձկան յուղի հավելումներ են ընդունել, կամ պլացեբո: Հետազոտության վերջում խմբերի միջև էական տարբերություն չկար: Սա նշանակում է, որ ձկան յուղը չի պաշտպանում ուղեղի սպիտակ նյութը։

Սակայն կար բացառություն՝ APOE4 գենոմով հիվանդներ։ Դրանց թվում սպիտակ նյութի վնասման աստիճանը զգալիորեն ցածր է եղել ձկան յուղի հավելումների դեպքում: Սպիտակ նյութի վնասվածքները կարող են խաթարել ուղեղի բջիջների սնուցումը և մեծացնել դեմենցիայի վտանգը:

«Չեմ կարծում, որ դա վնասակար կլինի, բայց չէի ասի, որ ձկան յուղի ընդունումը կկանխի դեմենցիան։ Այնուամենայնիվ, այն փաստը, որ Ալցհեյմերի հիվանդության վտանգի տակ գտնվող մարդկանց մոտ ուղեղի վնասն ավելի փոքր է եղել, նշանակալի է: Դա ապագայում պահանջում է ավելի մեծ կլինիկական փորձարկում ավելի բազմազան բնակչության մեջ», – նշել է հեղինակներից մեկը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ