fbpx
Քաղաքականություն

Ինչի՞ց հետ չի կանգնելու Գագիկ Ծառուկյանը, իսկ իրեն ո՞վ է խանգարում պայքարել. Ալեն Սիմոնյան

Այսօր` հունիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողներ հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սմոնյանը հայտնեց, որ ինչի՞ց հետ չի կանգնելու Գագիկ Ծառուկյանը, իսկ իրեն ո՞վ է խանգարում պայքարել. Թող քրեական գործը շարունակվի, իսկ եթե քաղաքական առումով ճիշտ է համարում պայքարելը, թող պայքարի:

Սիմոնյանը նշեց, որ այս քրեական գործը հարուցվել է ավելի շուտ, քան Գագիկ Ծառուկյանը իր այգում հայտարարեց:

«Այդ նույն այգում, որտեղ հանդիպումներ էր ունենում մինչ այդ, հայտարարություններ է արել կապված իշխանության 100 տոկոս փոփոխության վերաբերյալ: Ժամանակագրությունը չի կարելի կեղծել, դրանք փաստեր են: Այն փաստաթուղթը, որ երեկ շրջանառության մեջ է հայտնվել, դա, իմ ունեցած տեղեկություններով, գտնվել է շատ ավելի շուտ և մեկ այլ քրեական գործի շրջանակներում է այն ի հայտ եկել, այլ ոչ պարոն Ծառուկյանի հետ կապ ունեցող գործի»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

«Ձեզ թվում է, որ Գագիկ Ծառուկյանի հանդիպումների մասին մենք իմացել ենք իր հայտարարությունից հետո՞: Դուք չարաչար սխալվում եք: Պարոն Ծառուկյանը հանդիպել է պարոն Վանեցյանի հետ նույն այգում բազմաթիվ անգամ և պարոն Վանեցյանը նույնպես դա չհերքեց»,-ասաց Սիմոնյանը:

Սիմոնյանը հավաստիացրեց, որ այդ հանդիպումներն իշխանություններին չեն անհագստացրել. «ՀՀ իշխանությանն անհանգստացնում է և մտորումների տեղիք է տալիս միայն ՀՀ քաղաքացիների հետ շփումը, իսկ թե ով ում հետ որ այգում կհանդիպի, ինչ հին քաղաքական մեռել կբերի քաղաքական դաշտ ու կփորձի վերակենդանացնել, ինչ կփորձի անել, 4-րդական է: Մեզ համար կարևորը ՀՀ քաղաքացիների հետ համագործակցությունն է»,-ասաց Սիմոնյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ