Երևանի քաղաքային իշխանությունների կողմից փողոցային առևտրի կարգավորման գործում սխալ գործելաոճի կապակցությամբ Արման Վարդանյանն այսօր հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան էջում։
Փողոցային առևտուրն արգելելու ավելի մարդասիրական մեթոդներ կան․ ոչ թե մարդկանց ապրանքը բռնագրավելով, և առանց այդ էլ ոչ բարվոք սոցիալական վիճակն ավելի սրելով՝ գործել «կացնային» մեթոդներով։
Փողոցային առևտուրը լավ օրից չի առաջանում․ դա երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի ցուցիչ է։
Եթե չես կարողանում լուծել խոցելի խմբերի զբաղվածության հարցը, չես ապահովում տնտեսական բարիքի արդար վերաբաշխում, ապա այդ ամենում փողոցում առևտուր անող թոշակառուները կամ խոցելի խավերը մեղավոր չեն։
Ի՞նչն է խանգարում քաղաքային իշխանություններին ներդրում անել ու վերահսկելի, հարմարեցված վայրեր հատկացնել փողոցային առևտրի համար։
Առևտրի կենտրոնացումը խոշոր սուպերմարկետներում միայն ավելի է սրում անհավասարությունը։
Այդ մոտեցումը անարդար է և սխալ։

