Խորհրդարան

Ինչպես ասվում է այլևս դասական դարձած ցիտատում` հանգիստ նստեք տեղներդ․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Արջերի մասին և ոչ միայն.

Մալաթիա-Սեբաստիա համայնքում մասնավոր անձի մոտ պահվող արջերի պատմությունը նոր չէ: Բնակելի շենքերի հարևանությամբ ոմն մեկը որոշել է երկու արջ պահել ու նրան առանձնապես չեն հուզում ո՛չ բնակիչների բողոքները, ո՛չ էլ արջերը, որոնք ավելի «արջավայել» պայմանների էին արժանի: Ինչո՞ւ չեն հուզում, որովհետև սույն անձի մոտ թղթերով ամեն ինչ ok է: Տևական ժամանակ է առանց աղմուկ բարձրացնելու զբաղվում եմ այս խնդրով ու օրենսդրական բացի պատճառով այսօր ունենք իրավիճակ, երբ սույն անձը հրաժարվում է արջերին հանձնել, որովհետև կա կառավարության թիվ 725 N որոշումը, ըստ որի, ինչը հաստատեց նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը, նշյալ անձը ապահովել է արջերի պահման համար անհրաժեշտ չափորոշիչները և որևէ կերպ այս պահին արջերին նրանից վերցնել հնարավոր չէ:

Սա, իհարկե, չի նշանակում, որ մինչև օրենսդրորեն խնդրի կարգավորումը, ես և իմ գործընկերները այլ տարբերակներ չենք քննարկելու թե՛ բնակիչների և թե՛ արջերի անվտանգությունը ապահովելու համար:

Հա, մեկ էլ մի բան. այս ընթացքում ես հասկացա, որ կան իրապես կենդանասերներ և, ցավոք, կան նաև «լժեկենդանասեր» ավանտյուրիստներ, որոնց նպատակը ոչ թե խնդրի լուծումն է, այլ անիմաստ, ականջ ծակող աղմուկն է:
Էնպես որ, ինչպես ասվում է այլևս դասական դարձած ցիտատում` հանգիստ նստեք տեղներդ»:

Արջերի մասին և ոչ միայնՄալաթիա-Սեբաստիա համայնքում մասնավոր անձի մոտ պահվող արջերի պատմությունը նոր չէ: Բնակելի…

Geplaatst door Naira Zohrabyan op Donderdag 26 september 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ