fbpx
Խորհրդարան

Ինչպես է ԱԺ-ը ծախսել Վարդավառի միջոցառման 5 մլն դրամը

Վարդավառի տոնի կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովը միջոցառման կազմակերպումը պատվիրվել է «Անի Ջուլհակյան» և «Սոլոյան Մերի» Ա/Ձ-ներին: Միջոցառման համար հատկացվել է 4,941,300.00 ՀՀ դրամ: Հարցմանն ի պատասխան ԱԺ աշխատակազմից հայտնել են.

Իրականացրած աշխատանքների թվում են եղել ձայնային տեխնիկայի վարձակալությունը և տեղափոխումը, երաժշտական խմբի համերգի կազմակերպումը, բաների տպագրությունը, տաղավարների տեղադրումը, ջրի տակառների ձեռքբերումը տարածքի գեղարվեստական ձևավորումը, տրանսպորտային միջոցների և բանվորական ուժի ներգրավումը և այլն:

Ազգային ժողովի պատասխանում ասվում է, որ 4 մեծ տաղավար է տեղադրվել, յուրաքանչյուրի արժեքը՝ 150000 դրամ, 10 փոքր տաղավար, յուրաքանչյուրի արժեքը՝ 15000 դրամ, 1 պարան՝ 100000 դրամ արժողությամբ, 300 հատ 200 դրամանոց պոլիէթիլենային տոպրակ, 120 մետր ջրի խողովակ՝ 36000 դրամ, հատակ լվալու փայտ՝ 60 հատ՝ 60000 դրամ, 15 հյուրընկալ՝ յուրաքանչյուրին 8000 դրամ, 1 տրանսպորտ՝ 120000 դրամ, ֆոտո-վիդեո նկարահանում՝ 300000 դրամ, 14 ջրի տակառ՝ 490000 դրամ, 100 նստատեղ՝ 40000 դրամ, ձայնայի տեխնիկայի համար ԱԺ-ը վճարել է 800000 դրամ, տպագրություն՝ 300000 դրամ, բրենդավորում՝ 200000 դրամ, սցենարի մշակում՝ 300000 դրամ, DJ 200000 դրամ, երաժշտական ձևավորում՝ 200000 դրամ, երաժշտական խմբի համերգ՝ 300000 դրամ:

Մնացած գումարը հարկերն են: Այսպիսով, Ազգային ժողովը 4 մլն 941 հզր դրամ է ծախսել Վարդավառի միջոցառման համար:

Աղբյուրը՝ tert.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ