fbpx
Աշխարհ

«Ընտրության երաշխիք»․ ինչպես է անցել Վենեսուելայի հարցով կոնտակտային խմբի առաջին հանդիպումը

Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում անցկացվել է Վենեսուելայի հարցով կոնտակտային խմբի առաջին նիստը, որը կազմակերպել էին Ուրուգվայն ու Մեքսիկան։

Ամփոփիչ հայտարարությունն ընթերցել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։ Նրա խոսքով՝ կոնտակտային խումբը մտադիր է աշխատել բոլիվարական հանրապետությունում ընտրական գործընթացի երաշխիքների վրա։

Մասնավորապես՝ ծրագրվում է երկիր ուղարկել տեխնիկական առաքելություն։ Մոգերինին ընդգծել է, որ Վենեսուելայում ճգաժամն անհրաժեշտ է կարգավորել առանց բռնության գործադրման։

Հաջորդ նիստը կկայանա մարտի սկզբին, նախարարական մակարդակով։ Դրա ժամանակ ծրագրվում է վերլուծել լատինաամերիկյան հանրապետությունում իրադրության կարգավորման գործում առաջընթացը։

Կոնտակտային խումբը չի քննարկել նախագահ Նիկոլաս Մադուրոյի ապագան կամ որևէ երաշխիքներ, որոնք կարող են նրան տրամադրվել, եթե նա համաձայնի երկրում ընտրությունների անցկացման։

Նիստի ավարտից անմիջապես հետո ԱՄՆ-ը դեմ է հանդես եկել կոնտակտային խմբին։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ