fbpx
Ժամանց
04:00 05/02/2020

Ինչպես է գերմանացին «խաբել» Google Maps-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գործարար Վահագն Դիլբարյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Գերմանացին “խաբել” է Google-ին

Գերմանացի նկարիչ Սիմոն Վեկերտը (Simon Weckert) կարողացել է ստեղծել արհեստական խցանումներ, որոնք ցույց է տվել Google Maps-ը։ Միտքը այն էր, որ Վեկերտը վերցրել է մի սայլակ, մեջը լցրել մոտ 99 սմարթֆոն ու դանդաղ քայլել։ Վարորդներն էլ տեսնելով, որ խցանումներ են, այդ փողոցները շրջանցել էին, ահա Բեռլինի դատարկ փողոցների նկարները։

Փաստորեն Google-ն աշխատում է հետևյալ կերպ, եթե նկատվում է շատ հեռախոսների կուտակում, որոնք դանդաղ են շարժվում, ուրեմն խիստ կարմրում է այդ տարածքը՝ ցուցադրելով խցանում։ Վեկերտն իր փորձերը ցուցադրել է Youtube-ի իր բլոգում՝ ցույց տալով, թե ինչքան հեշտ խոցելի են ժամանակակից ծառայությունները։

Գերմանացին "խաբել" է Google-ինԳերմանացի նկարիչ Սիմոն Վեկերտը (Simon Weckert) կարողացել է ստեղծել արհեստական…

Gepostet von Vahagn Dilbaryan am Montag, 3. Februar 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ