Սպիտակ տունը լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնի ղեկավարի, ԱՄՆ փոխնախագահի և այլ պաշտոնյաների հետ միասին հետևում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի վերացման գործողությանը: Լուսանկարները հրապարակվել են Սպիտակ տան Twitter-ի էջում:
President @realDonaldTrump watches as U.S. Special Operations forces close in on ISIS leader Abu Bakr al-Baghdadi. pic.twitter.com/SAgw4KxM77
— The White House 45 Archived (@WhiteHouse45) October 27, 2019
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 27-ին, ամերիկյան ուժերի հարձակման հետևանքով սպանվել է Իսլամական պետության առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին։
