Ազգային ժողովի այսօրվա նիստի ընթացքում պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը հարցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին արտոնյալ տոկոսներով տրամադրվող վարկերի, աջակցության նպատակով մշակված ծրագրերի մասին. Ինչպե՞ս եք պատրաստվում այս ամենն իջեցնել գործնական մակարդակ:
«Մենք գիտենք, որ մեր համայնքներն ու մարզպետարանները դեռևս, ցավոք, էս կարգի տեղեկատվություն տրամադրելու գործիքակազմ շատ չունեն, եթե չասենք՝ թերանում են: Կա՞ն մտքեր, թե ինչպես պետք է սա հանրությանը մատչելի դարձնել»:
«Ես մանրամասն այս ամբիոնից ներկայացրեցի նաև այդ նկատառումով, որպեսզի այդ ինֆորմացիան հասանելի լինի: Տեսաք՝ ինչքան մեծ ժամանակ տրամադրեցի վարկերի, հնարավորությունների նկարագրությանը: Նպատակներից մեկը դա էր: Կառավարությունում մենք իրականացնում ենք նաև իրազեկման լայն ծրագրեր: Տեսահոլովակներ են նկարահանվում, սոցիալական ցանցերում շրջանառվում են: Եվ այս ծրագրերի արդյունավետ անցկացման կարևոր պայմաններից մեկը դրա 100 տոկոսանոց թափանցիկությունն է, որովհետև, ցավոք սրտի, նախկինում էլ էդ երևույթները եղել են, որ ինչ-որ մի արտոնյալության կոմպոնենտ պարունակող ծրագրերը հնարավորինս թաքուն են պահվել, որ էսպես անձն անձի միջով իրար մեջ բաժանեն մերոնքականների և ձերոնքականների: Արտոնյալ պայմաններով վարկերը հասնում էին արտոնյալներին»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ տեղեկատվությունը տարածելու հարցում անելիք ունեն նաև պատգամավորները՝ որպես ժողովրդի ներկայացուցիչներ և որպես վերահսկողներ:
Ըստ վարչապետի` ներկայացված ծրագրերը կարող են հեղափոխական լինել, որովհետև առաջին անգամ է կաrավարությունը քաղաքացուն ասում, որ կապiտալ ներդրում անելու պարագայում ներդրման 50 տոկոսը գումարի տեսքով կվերադարձվի: