fbpx
Աշխարհ

Ինչպես կարող է ԱՄՆ-ն աջակցել Հայաստանում նոր ձևավորվող ժողովրդավարությանը. OSF

2018 թվականի ապրիլին հայերը դուրս եկան փողոց՝ պահանջելով իշխանափոխություն և ժողովրդավարություն, և, ինչը որ իրոք հազվադեպ է պատահում մեր օրերում՝ պայքարողները հաղթեցին: Ժողովրդավարությանը կողմնակից ակտիվիստները նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ կարողացան դուրս գալ անազնիվ և արմատացած կառավարության դեմ, և իշխանությունը վերցնել իրենց ձեռքը:

8 ամիս անց, Հայաստանում նոր սերնդի համար տեղի ունեցած առաջին դեմոկրատական ընտրությունների ընթացքում, հեղափոխականները ամրապնդեցին իրենց հաղթանակը: Փաշինյանը և իր «Իմ քայլը» դաշինքը ստացան ձայների 70 տոկոսից ավելին: Հիմա նա Հայաստանի վարչապետն է: Միաժամանակ Հանրապետական կուսակցությունը, որը կառավարում էր երկիրը վերջին 20 տարիների ընթացքում, նույնիսկ չկարողացավ խորհրդարան անցնել:

Այժմ, Հայաստանն ունի հնարավորություն բարեփոխելու քրեական արդարադատության համակարգը և գործարկելու վճռական հակակոռուպցիոն օրենքներ, և Միացյալ Նահանգները, շահագրգռված լինելով ապահովել կայունություն ճգնաժամային այս տարածքում,  հնարավորություն ունի օժանդակել այս նպատակների իրականացմանը:

Նախ և առաջ, ԱՄՆ-ն կարող է վերսկսել Հայաստան-ԱՄՆ  տնտեսական համագործակցությունը, որը միակ միջոցն էր երկու երկրների միջև ընթացող առևտրի սկսած 1999 թվականից: Սակայն այս համագործակցությունը ներառում է միայն առևտուրը և տնտեսական զարգացումը:

Ավելի մեծամասշտաբ համագործակցությունը երկու երկրների միջև կօգներ Հայաստանին պայքարել կոռուցիայի դեմ, որը տարիներ շարունակ քայքայել է Հայաստանի տնտեսությունը: Ըստ Թրանսփերընսի Ինթերնեյշնլ կազմակերպության, կոռուպցիայի մակարդակով Հայաստանը գտնվում է 107-րդ հորիզոնականում աշխարհի 180 երկրների մեջ: Հայաստանի բնակչության մոտ 30 տոկոսն ապրում է աղքատության մեջ, գործազրկության մակարդակը երկրում շատ բարձր է, աշխատուժը՝ ցածր, հատկապես կանանց շրջանում:

Կազմակերպությունները, որոնք զբաղվում են առանցքային խնդիրներով, ինչպիսիք են հակակոռուպցիան և իրավական բարեփոխումները, կարող են և՛ աջակցել Կառավարությանը, և՛ լինել նրա գործունեության ականտեսները, որը շատ կարևոր է, քանի որ Փաշինյանը ցանկանում է ստեղծել երկարաժամկետ ժողովրդավարություն: Այնուամենայնիվ, սա հնարավոր է միայն այն դեպքում, երբ նրանց թույլատրվի ազատ գործունեություն ծավալել՝ որպես անկուսակցական կազմակերպություններ:

ԱՄՆ-ի Կառավարությունը կարող է օգնել նոր վարչապետին, ով նշել է, որ արմատապես վերացնելու է կոռուպցիան և վերականգնելու գողացվածը: Հատկապես, ԱՄՆ-ն կարող է պարբերաբար տրամադրել ինֆորմացիա նախկին ռեժիմի օլիգարխների ունեցվածքի մասին, որը նրանք ներկրել են Հայաստանից ԱՄՆ և վերադարձնել դրանք:

Օրինակ, ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը կարող է տրամադրել Հայաստանին ինֆորմացիա իր նոր մեխանիզմների մասին, ինչպիսիք են դատական գործի հարուցումը կամ անհատական սանկցիաներն ընդդեմ կլեպտոկրատների: Կարող են իրականացվել փոխանակման ծրագրեր հայ քննիչների և դատախազների համար, որի ընթացքում վերջիններս հնարավորության կստանան սովորել ինչպես արդյունավետ օգտագործել հետաքննական ստրատեգիաներ, օրինակ ֆինանսական կրիմինալիստիկան, որպեսզի հետաքննեն կոռուպցիոն գործընթացները: Տասնամյակներ շարունակ Հայաստանի նախկին ռեժիմը նպաստել է անարդյունավետ ուսուցման մեթոդների զարգացմանը: Հայաստանում գործող հակակոռոպցիոն հաստատությունները, օրինակ Հակակոռուպցիոն խորհուրդը, ձախողել է կոռումպացված պաշտոնյաների պատասխանատվության կանչել։ Նրանք մեղադրվում են կաշառակերության, ինչպես նաև բյուջեն անձնական շահերի նպատակով ծախսելու մեջ:

Այդ կոռումպացված միջավայրը վերացնելու համար, նոր քաղաքացիական ծառայողները կարիք կունեն դրսի աջակցության: ԱՄՆ-ի իրավապահ մարմինների փորձագետները կարող են խորհուրդ տալ Հայաստանի Կառավարությանը կապված իրավական գործընթացների և բարեփոխումների հետ, որը կնվազեցնի շահերի բախման հավանականությունը՝ միաժամանակ ամրապնդելով քաղաքացիական ծառայության ամբողջականությունը:

Երկրորդ, ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին վերականգնել դատական համակարգի անկախությունը՝ օգնելով երկրի իրավապահ մարմիններին, դատավորներին, դատախազներին և ոստիկականությանը ավելի լավ տիրապետել քաղաքացիական իրավունքներին և պայքարել կոռուպցիայի դեմ: ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը և Պետդեպարտամենտը  կարող են օգնել Հայաստանի իրավապահ մարմիններին ձեռք բերել արտերկրում գտնվող մասնագետներ, ինչը կօգնի բարելավել ոստիկանական ծառայությունը և պատրաստել լավ դատավորներ և դատախազներ, ովքեր կկարողանան պաշտպանել մարդու իրավունքներ:

Այս համագործակցությունը նաև հնարավորություն կտա ԱՄՆ Կառավարությանը ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանների և այլ քաղաքացիական հասարակական կազմակերպություններին տրվող աջակցությունը: Օրինակ, կարող են ստեղծվել դրույթներ, որոնք հնարավորություն կտան հասարակական կազմակերպություններին պարբերաբար հանդիպումներ կազմակերպել նոր Կառավարության հետ: Կազմակերպությունները կարող են ամենամյա հանդիպումներ ունենալ Կառավարության հետ, որից հետո հանդիպման արդյունքները կարող են հրապարակվել: Սա կբարձրացնի Կառավարության և ՀՀ քաղաքացիների հաշտվետվողականությունը միմյանց նկատմամբ:

Կոռուպցիայով վարակված երկիրը բարեփոխելը մեկ օրվա գործ չէ: Հայաստանը դեռ շատ խնդիրներ ունի, որոնց լուծման համար բավականին ժամանակ է անհրաժեշտ: Հայաստանին դեմոկրատիան վերականգնելու ճանապարհին օգնելու համար ԱՄՆ-ն կարող է ընդլայնել համագործակցությունը: Հայաստանն այսօր ունի մեծ հնարավորություն հաղթահարելու տարիների կոռուպցիան և բռնակալությունը, և ԱՄՆ-ը մեծ դեր կարող է ունենալ այդ գործընթացում:

Աղբյուր՝ Open Society Foundations

Հեղինակ՝ Տաթևիկ Խաչատրյան

Թարգամությունը՝ Azat.tv

Նկարներ՝ Կարեն Մինասյան, Ջորջ Սորոս 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ